Ռոնալդուն կարող է հաղթանակի հասնել «Եվրո 2016»-ում. Սկոլարի
SportՊորտուգալիայի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Լուիշ Ֆելիպե Սկոլարին խոսել է Եվրոպայի առաջնության ֆավորիտների մասին:
«Երկրպագում եմ Պորտուգալիայի հավաքականին և կարծում եմ, որ այդ թիմն այժմ ֆավորիտ է: Այնտեղ կա ընդգծված առաջատար՝ Ռոնալդուն, ով կարող է իր թիմին դարձնել չեմպիոն:
Այժմ Ռոնալդուն շատ ավելի լավ ֆուտբոլ է ցուցադրում, քան 2004 թվականին», – ասել է Սկոլարին:
Հիշեցնենք, որ «Եվրո 2016»-ի կիաեզրափակիչ ՈՒելս – Պորտուգալիա հանդիպումը կկայանա այսօր՝ Հայաստանի ժամանակով 23:00-ին: