Ռոման Նոյշտեդտերը տեղափոխվել է թուրքական «Ֆեներբախչե»
SportՖուտբոլի Ռուսաստանի հավաքականի կիսապաշտպան Ռոման Նոյշտեդտերը տեղափոխվել է թուրքական «Ֆեներբախչե»: Նոյշտեդերը ստամբուլյան թիմի հետ կնքել է երեք տարվա պայմանագիր:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ, տեղեկությունը հայտնում է թուրքական ակումբի լրատվության բաժինը:
Նոյշտեդտերը 2012 թվականից հանդես էր գալիս գերմանական «Շալկե»-ում: Գերմանիայի անցած առաջնությունում նա մասնակցել է 30 հանդիպման: