Պուտինն ու Օբաման քննարկել են սիրիական հարցը
International newsՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ամերիկյան պաշտոնակից Բարաք Օբամային կոչ է արել նպաստել սիրիական չափավոր ընդդիմությանը «Ջեբհաթ ան-Նուսրա» խմբավորումից եւ այլ ծայրահեղականներից արագորեն ազատելուն, որոնց վրա չի տարածվում հրադադարի ռեժիմը: Կրեմլի մամուլի ծառայության տեղեկացմամբ, այս մասին ամերիկյան կողմի նախաձեռնությամբ կայացած հեռախոսազրույցում հայտարարել է երկու երկրների ղեկավարները:
Կողմերը պատրաստակամություն են հայտնել ավելացնել Սիրիայում ռուսական եւ ամերիկյան զինվորականների գործողությունների համակարգումը, ինչպես նաեւ ընդգծել ՄԱԿ-ի հովանու ներքո միջսիրիական բանակցությունների վերականգնման կարեւորությունը՝ հակամարտության քաղաքական կարգավորման հասնելու համար: