ԴԱԻՇ-ի հետ մարտի վճռորոշ պահին ամերիկյան ավիացիան լքել է սիրիական ընդդիմությանը
International newsԱՄՆ օդուժի ինքնաթիռները սիրիական չափավոր ընդդիմությանը լքել են ԴԱԻՇ-ի հետ մարտի վճռորոշ պահին և ուղևորվել կատարելու այլ առաջադրանքներ: Այս մասին չորեքշաբթի երեկոյան հայտնել է Washington Post պարբերականը:
«Անցյալ շաբաթ ԱՄՆ ռազմական ինքնաթիռները Սիրիայում ԴԱԻՇ-ի դեմ կատարվող հարձակողական գործողությունից ուղևորվել են ավիահարվածներ հասցնելու զինյալների դիրքերին Իրաքում»,- ասված է հոդվածում՝ հղում անելով ամերիկյան կառավարության աղբյուրին:
Աղբյուրի տվյալներով՝ «օդից աջակցության դադարեցման հրամանը տրվել է գործողության վճռորոշ պահին և նպաստել ապստամբների պարտությանը»: «Հարձակման քողարկումը ապահովող ինքնաթիռները գործողության կեսից լքել են դրա անցկացման վայրը և ուղևորվել Էլ Ֆալուջայի արվարձաններ հաևան Իրաքում»,- գրում է պարբերականը:
ԱՄՆ զորախմբի պաշտոնական ներկայացուցիչ, գնդապետ Քրիստոֆեր Հարվերի խոսքով՝ իրաքցիների կողմից ազատագրված Էլ Ֆալուջայի մոտ նկատվել է ԴԱԻՇ-ի զինյալների խոշոր կուտակում, և ամերիկյան հրամանատարությունը որոշում է ընդունել հարվածների շարք հասցնել «այդ ռազմավարական թիրախին», ինչի համար էլ վերաուղղորդվել են ինքնաթիռները:
Դրանից հետո չափավոր ընդդիմության մարտիկները «զինյալների հարվածների ներքո սկսել են նահանջել դեպի իրենց գործողության վայրից 322 կիլոմետր հեռավորության վրա գտնվող բազայի իրենց դիրքերը անապատում»: