«Մանչեսթեր Յունայթեդը» պայմանավորվել Պոգբայի հետ
SportԱնգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» Թուրինի «Յուվենտուսի» ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբայի հետ պայմանավորվել է տեղափոխության հարցում, գրում է gianlucadimarzio.com-ը:
Եթե տրանսֆերը կայանա, Ֆրանսիայի հավաքականի 23-ամյա ֆուտբոլիստը տարեկան 13 միլիոն եվրո աշխատավարձ կստանա անգլիական ակումբում: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Անգլիայի 20-ակի չեմպիոնը 100 միլիոնից ավելի է առաջարկել Պոգբայի համար:
Պոգբան 2012-ին հենց «Մանչեսթեր Յունայթեդից» է տեղափոխվել «Յուվենտուս», որի կազմում մասնակցել է ավարտված մրցաշրջանի 49 խաղի եւ դարձել 10 գոլի ու 16 գոլային փոխանցման հեղինակ: