«Մանչեստեր Յունայթեդ»-ը ներկայացրել է 5 փաստ Մխիթարյանի մասին
Sport«Մանչեսթեր Յունայթեդ» անգլիական ակումբը ներկայացրել է 5 փաստ ակումբ տեղափոխված Հայաստանի ֆուտբոլի հավաքականի ավագ ու կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասին:
1. Բունդեսլիգայի 2015/16 մրցաշրջանում Մխիթարյանի գրանցած գոլային փոխանցումները 4 անգամ բարձր են իրեն հաջորդող ֆուտբոլիստի ցուցանիշից:
2. Մխիթարյանը կատարյալ տիրապետում է 6 լեզուների՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն, պուրտագալերեն:
3. Հենրիխի առաջին ֆուտբոլիստն է ազգային հավաքականի կազմում, որը դարձել է հեթ-տրիկի հեղինակ: Դա պատահեց Լոս Անջելեսում այս տարվա մայիսին կայացած Գվատեմալա -Հայաստան խաղի ընթացքում, հանդիպումն ավարտվեց 1:7 հաշվով:
4. «Բորուսիա»-ում նա կրում էր 10 համարի մարզաշապիկը, Հայաստանի հավաքականում նախընտրել է 18 համարի մարզաշապիկը, նախկին ակումբներում՝ 22 համարի խաղաշապիկը:
5. Վեց անգամ Հայաստանի հավաքականի լավագույն ֆուտբոլիստ Ճանաչված Մխիթարյանը Դոնեցկի «Շախտյոր»- ի հետ հաղթել է Ուկրաինայի առաջնությունում, երկու անգամ տիրել է Ուկրաինայի գավաթին: