Հենրիխ Մխիթարյանը շնորհակալություն է հայտնել «Բորուսիա»-ի երկրպագուներին
SportՀենրիխ Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջի միջոցով դիմել է Դորտմունդի «Բորուսիա»-ի երկրպագուներին: «Արմենպրես»-ը Հայաստանի ազգային հավաքականի առաջատարի ուղերձը փոխանցում է Դորտմ ունդի «Բորուսիա»-ի երկրպագուներին.
«Հարգելի երկրպագուներ և հարգելի ընկերներ: Ցանկանում եմ օգտվել այս հնարավորությունից ու շնորհակալություն հայտնել «Բորուսիա»-ի ղեկավարներին և մարզչական շտաբին, թիմակիցներիս ու, իհարկե, երկրպագուներիս՝ ցուցադրած սիրո ու աջակցության համար: Երբեք չեմ մոռանա այն պահերը, որոնք միասին ապրել ենք վերջին երեք տարում: Ինձ համար մեծ պատիվ էր ներկայացնել այսպիսի հիանալի քաղաք և այսպիսի մեծագույն ակումբ: Երբ ես մտածում եմ իմ ապագայի մասին, ապա վերադառնում եմ արմատներիս ու հորս ֆուտբոլային կարիերային, որն ինձ սովորեցրել է ընդունել նոր մարտահրավերները: Պետք է կատարեմ այս քայլը եւ միանամ «Մանչեսթեր Յունայթեդ»-ին: Շնորհակալություն բոլոր հիշողությունների համար: Դուք միշտ յուրահատուկ տեղ կունենաք իմ սրտում»,- գրել է Մխիթարյանը: