Հրանտ Մելքումյանը կմասնակցի Միգել Նայդորֆի հուշամրցաշարին
SportՀրանտ Մելքումյանը կմասնակցի Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում մեկնարկող Միգել Նայդորֆի հուշամրցաշարին: Շախմատային մեծ փառատոնում հանդես կգան 145 շախմատիստ, որոնցից 45-ը կրում են գրոսմայստերի, իսկ 36-ը՝ միջազգային վարպետի տիտղոս:
«Արմենպրես»-ը հաղորդում է, որ այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի լրատվության բաժինը:
Արգենտինացի նշանավոր շախմատիստ Միգել Նայդորֆի երկրորդ հայրենիքը Լեհաստանն է, գրոսմայստերը ծնվել է Վարշավայում: