Շվիդկոյն անխուսափելի է համարում Ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորումը
PoliticsՆրա համոզմամբ՝ ներկայիս իրավիճակը շատ ցավալի ու ծանր է: Միակ բանը, որ հիմա պետք է անել՝ կրքերը չթեժացնելն է:
ՌԴ նախագահի ներկայացուցիչը նշեց, որ շատ բան կախված է երկու երկրների մտավորականության ներկայացուցիչներից: Շվիդկոյն այն կարծիքին է, որ փոխհամաձայնությունը տվյալ իրավիճակում անխուսափելի է:
«Իմ դիրքորոշումը շատ պարզ է. ոչ մի գաղափար ու տարածքայինպահանջ որևէ երեխայի արյան գինը չարժի: Այդ իսկ պատճառով՝ հարկավոր է համաձայնության գալ. երեխաները չպետք է գնան պատերազմ: Մենք պետք է չթողնենք հետագա սերունդներին այս չլուծված հակամարտությունը»,- պարզաբանեց Շվիդկոյը:
Նա հավելեց, որ կա նաև Պաղեստինի և Իսրայելի օրինակը, երբ երկու երկրները լարված իրավիճակում գոյատևում են արդեն ավելի քան 70 տարի:
«Կարելի է ընդունել այս մոդելը, բայց չեմ կարծում, որ այն լավագույնն է»,- ավելացրեց նա: