Արսենալը բաց չի թողել Սանչեսին Յուվենտուս
SportԹուրինի «Յուվենտուսը» Լոնդոնի «Արսենալի» չիլիացի հարձակվող Ալեքսիս Սանչեսին ձեռք բերելու փորձ է կատարել:
Ինչպես տեղեկացնում է «Calciomercato»-ն, թուրինցիները Չիլիի հավաքականի ֆուտբոլիստի համար առաջարկել են 30 մլն եվրո, սակայն մերժում են ստացել, քանի որ «զինագործներն» ակնկալում են այդ տրանսֆերից ստանալ նվազագույնը 40 մլն եվրո:
Այդ գումարը նրանք կօգտագործեն Սանչեսին Ալեքսանդր Լյակազետի, Ալվարո Մորատայի կամ Ռոմելու Լուկակուի միջոցով փոխարինելու համար: