Սեուլը եւ Վաշինգտոնը համաձայնություն են ձեռք բերել Հրավային Կորեայում THAAD համակարգի տեղակայման շուրջը
International newsԿորեայի Հանրապետությունը եւ ԱՄՆ-ը համաձայնություն են ձեռք բերել Կորեական թերակղզու հարավային մասում ամերիկյան THAAD հակաօդային պաշտպանության համակարգի տեղակայման շուրջը: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդել Է հանրապետության ազգային պաշտպանության նախարարությունը:
«Կողմերը վերջնական որոշում են ընդունել THAAD-ի՝ որպես պաշտպանական միջոցի տեղակայման մասին՝ Հյուսիսային Կորեայի կողմից այն սպառնալիքների ֆոնին, որոնք կապված են նրա միջուկային ծրագրի եւ բալիստիկ հրթիռների մշակման հետ»,- նշված Է փաստաթղթում: Այնտեղ նաեւ ընդգծված Է, որ Սեուլը եւ Վաշինգտոնը մտադիր են Հարավային Կորեայում համալիրը տեղակայել «ամենակարճ ժամկետներում», հաղորդել Է ՏԱՍՍ-ը: