Անտուան Գրիզմանը ճանաչվել է Գերմանիա – Ֆրանսիա խաղի լավագույն ֆուտբոլիստ
SportԱնտուան Գրիզմանը ճանաչվել է «Եվրո 2016»-ի Գերմանիա - Ֆրանսիա կիսաեզրափակիչ հանդիպման լավագույն ֆուտբոլիստ: Իսպանական «Ատլետիկո»-ի հարձակվողն այդ խաղում դարձել է դուբլի հեղինակ:
«Արմենպրես»-ը հայտնում է, որ տեղեկությունը հաղորդում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
Անտուան Գրիզմանը, դառնալով դուբլի հեղինակ, 6 գոլով «Եվրո 2016»-ի լավագույն ռմբարկուն է: Գրիզմանը «Եվրո 2016»ի ընթացքում 2-րդ անգամ է ճանաչվում խաղի լավագույն ֆուտբոլիստ: