Պուտինը, Մերկելը և Օլանդը հեռախոսով քննարկել են Ուկրաինայում իրավիճակը
International newsՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի և Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է Ուկրաինայում իրավիճակը: Այդ մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
«Քննարկվել է ներուկրաինական ճգնաժամի զարգացումը: Անհանգստություն է հայտնվել վերջին ժամանակներս Դոնբասում հաճախակիացած հրադադարի ռեժիմի խախտման առնչությամբ: Շեշտվել է հակամարտության գոտում իրավիճակի հետագա վատթարացման անթույլատրելիության և այդ նպատակով ծանր զինատեսակների վերաբերյալ պայմանավորվածությունների կատարման հարցը»,- ասված է հաղորդագրությունում:
Հեռախոսազրույցի ընթացքում նշվել է, որ հրադադարի պահպանման համար կարևոր դեր պետք է հատկացվի ԵԱՀԿ հատուկ մոնիթորինգային առաքելության արդյունավետ աշխատանքին: