Ռոնալդու. Հաջողության հասնելու համար տաղանդը քիչ է
SportՄադրիդի «Ռեալի» եւ Պորտուգալիայի հավաքականի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն ներկայացրել է իր հաջողության գրավականը:
«Ես միշտ ցուցադրում եմ առավելագույնը, ինչ կարող եմ: Հաջողության հասնելու համար տաղանդը քիչ է: Շատերն են տաղանդավոր, բայց անհրաժեշտ է համառ աշխատանք եւ ձգտում լավագույնին: Ես սիրում եմ իմ առջեւ դնել ամենաբարդ նպատակներ եւ հասնել դրանց»,- Ռոնալդուի խոսքը մեջբերում է AS-ը:
Ռոնալդուն Պորտուգալիայի հավաքականի հետ պատրաստվում է Եվրո-2016-ի եզրափակիչին: Հուլիսի 10-ին Փարիզի «Ստադ դը Ֆրանսում» պորտուգալացիների մրցակիցը կլինի Ֆրանսիայի հավաքականը: Հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:00-ին: