ՆԱՏՕ-ն չորս բազմազգ գումարտակ է ստեղծում Բալթյան երկրներում և Լեհաստանում
International newsՀյուսիսատլանտյան դաշինքի (ՆԱՏՕ) անդամ երկրների ղեկավարները որոշում են կայացրել Բալթյան երկրներում և Լեհաստանում չորս բազմազգ գումարտակ ստեղծելու մասին:
Ինչպես տեղեկացնում է РИА Новости-ն, այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Իենս Սթոլթենբերգը:
«Մենք որոշել ենք ընդլա յնել ռազմական ներկայությունը ՆԱՏՕ-ի արևելյան հատվածում` այնտեղ տեղակայելով չորս գումարտակ»,- ասել է նա լրագրողներին:
ՆԱՏՕ-ի ներկայացուցիչն ընդգծել է, որ ուժերը կտեղակայվեն ռոտացիոն սկզբունքով: Գլխավոր քարտուղարը նաև նշել է, որ Լատվիա զինվորներ կուղարկի Կանադան, Լիտվա` Գերմանիան, Էստոնիա` Մեծ Բրիտանիան, Լեհաստան` ԱՄՆ-ն: