Չինաստանի արեւելքում թայֆունի պատճառով ավելի քան 400 հազար մարդ է տարհանվել
International newsՉինաստանում «Նեպարտակ» թայֆունի մոտենալու վտանգի պատճառով ավելի քան 400 հազար մարդ է տարհանվել, հայտնում է Gazeta–ն։
Հաղորդվում է, որ իշխանությունները մոտ 422 հազար մարդու են տարհանել, որոնք բնակվում են վտանգավոր շրջաններում։ Բացի այդ, չեղարկվել է մի քանի հարյուր չվերթ, ժամանակավորապես դադարեցվել է երկաթուղային հաղորդակցությունը։
Դեռ մի քանի օր առաջ թայֆունի արագությունը հասնում էր 280 կմ/ժ–ի։ Ենթադրվում է, որ դա դեպի Թայվան շարժվող խոշորագույն թայֆունն է։