Մերկելը կառուցողական է անվանել Էրդողանի հետ բանակցությունները
International newsԳերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կառուցողական է անվանել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ բանակցությունները, հայտնում է Reuters–ը: Երկու առաջնորդների հանդիպումը կայացել է Վարշավայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում:
«Մենք քննարկել ենք բոլոր կարեւոր հարցերը: Շատ կառուցողական էր ու գործնական մթնոլորտ էր՝ առկա խնդիրները լուծելու փորձերի տեսակետից», - ասել է նա: Պատասխանելով այն հարցին, թե որքանով է հաջողվել լուծել խնդրահարույց հարցերը, Մերկելը նկատել է, որ տարաձայնությունները հենց այնպես քննարկումների միջոցով չեն անհետանա: «Բայց մենք կարեւոր ենք համարում դրանք քննարկելը»,- ամփոփել է կանցլերը: