Եվրո-2016. Պեպեն մարզվել է Պորտուգալիայի հավաքականի ընդհանուր խմբում
SportՈւելսի հավաքականի դեմ Եվրո-2016-ի կիսաեզրափակիչի հանդիպումը բաց թողած Պորտուգալիայի հավաքականի պաշտպան Պեպեն սկսել է մարզվել թիմի ընդհանուր խմբում: «Ռեալի» ֆուտբոլիստն ուներ ազդրի մկանային վնասվածք:
33-ամյա Պեպեն կկարողանա մասնակցել Ֆրանսիայի դեմ եզրափակիչ հանդիպմանը, հաղորդում է Goal.com-ը:
Պորտուգալիա - Ֆրանսիա եզրափակիչը հուլիսի 10-ին է եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:00-ին: