Թուրքիայում ավտոմեքենայի պայթյունի հետեւանքով զոհվածների քանակը հասել է 3-ի
International newsԹուրքիայի հարավ- արեւելքում ավտոմեքենայի պայթյունի հետեւանքով զոհվածների թիվը հասել է 3-ի: Reuters-ի աղբյուրի տվյալներով զոհվել է 2 զինվոր ու մեկ քաղաքացի, վիրավորվել 23 զինծառայող, որոնցից 3-ը ծանր վիճակում են: Բացի դրանից տուժել է այն գյուղի 14 խաղաղ բնակիչ, որի մոտակայքում որոտացել էր պայթյունը:
Հիշեցնենք, որ հուլիսի 9-ին Թուրքիայի հարավ արեւելքում Մարդին նահանգի հսկիչ կետերից մեկում ավտոմեքենա է պայթել, որին հաջորդել է փոխհրաձգություն: Տեղի իշխանությունները համարում են, որ կատարվածի համար պատասխանատու են Քրդական բանվորական կուսակցության խռովարարները: Reuters -ը նշում է, որ հարձակումից մեկ օր առաջ թուրք ուժայինները սպանել էին 19 քուրդ խռովարարների Խակկարի ու Վանե նահանգներում: