ՆԱՏՕ-ն ԻՊ-ի դեմ պայքարում կոալիցիոն ուժերին աջակցելու համար կգործարկի AWACS ինքնաթիռները
International newsՎարշավայում անցկացվող գագաթնաժողովում ՆԱՏՕ-ի անդամ երկրները որոշում են կայացրել AWACS համակարգով ինքնաթիռները կիրառել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ կոալիցիայի պայքարին աջակցելու համար: РИА Новости-ի փոխանցմամբ` այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը:
«Մենք որոշել ենք անմիջական աջակցություն ցուցաբերել միջազգային կոալիցիային` ԻՊ-ի դեմ պայքարում: Մենք պայմանավորվել ենք, որ հեռահար ռադարային հայտնաբերման AWACS համակարգերը անմիջական աջակցություն կցուցաբերեն կոալիցիոն ուժերին», - հայտարարել է Ստոլտենբերգը:
Նա հավելել է նաև, որ ինքնաթիռը կկիրառվի միջազգային օդային տարածությունում և Թուրքիայի երկնքում, որպեսզի հնարավոր լինի հետևել Սիրիայում և Իրաքում տիրող իրավիճակին:
Ստոլտենբերգը հայտնել է նաև երկրի տարածքում իրաքյան ռազմական ուժերին վերապատրաստելու դաշինքի համաձայնության մասին: