Հարավային Սուդանում բախումների հետևանքով ավելի քան 100 մարդ է զոհվել
International newsՀարավային Սուդանի Ջուբա քաղաքում բախումների հետևանքով ավելի քան 115 մարդ է զոհվել: Այս մասին գրում է «Ռոյթերզ» գործակալությունը՝ վկայակոչելով ըննդիմությունից ստացած տվյալները:
Աղբյուրը հիշեցնում է, որ ուրբաթ օրը՝ երբ ընթանում էին այդ երկրի նախագահի՝ ժողովրդին ուղերձով դիմելու արարողության նախապատրաստակլան աշխատանքները, նախագահական նստավայրի վրա կրակահերթ են բացել: Դրան հետևել են իշխանության ու ընդդիմության ներկայացուցիչների միջև բախումները:
«Առավոտյան մենք հաշվել են 35 զոհված Սուդանն ազատագրած Ազգային բանակի կողմից և 80 զոհ կառավարական ուժերի կողմից»,-ասել է Ուիլյամ Գաջյատը, ավելացնելով, որ բախումներ տեղի են ունեցել ոչ միայն նախագահական նստավայրի դիմաց:
Ընդդիմության ներկայացուցիչն ասել է, հնարավոր է զոհերի թիվն ավելանա, քանի որ վիրավորների թվում կան մարդիկ, որոնց վիճակը ծանր է:
Ազբյուրը հիշեցնում է, որ Հարավային Սուդանը Սուդանից առանաձնացել է 2011-ին: 2013-ի դեկտեմբերին Հարավային Սուդանի մայրաքաղաք հռչակված Ջուբայում սկսեցին զինված ընդհարումներ այն բանից հետո, երբ Սուդանի նախագահը հայտարարեց, որ երկրում տեղի է ունեցել պետական հեղաշրջման փորձ և դրա մեջ մեղադրեց փոխնախագահ Ռիեկա Մաշարին: 2015-ին կողմերը կնքեցին խաղաղության համաձայնագիր, ինչից հետո ՀԱրավային Սուդանում ձևավորվեց անցումային կառավարություն: