Պեպե. Ֆրանսիայի դեմ խաղում Պորտուգալիան բարձրունքում կլինի
SportՊորտուգալիայի ազգային հավաքականի պաշտպան Պեպեն խոսել է Եվրոպայի 2016թ. առաջնության եզրափակիչ՝ Ֆրանսիայի ընտրանու դեմ կայանալիք հանդիպման մասին:
«Ես ինձ լավ եմ զգում եւ պատրաստ եմ դուրս գալ խաղադաշտ: Գերմանիայի դեմ խաղում ֆրանսիացիները ցույց տվեցին իրենց բարձր որակը: Ֆրանսիայի ընտրանու ֆուտբոլիստները հանդես են գալիս բարձրակարգ առաջնություններում: Մեզ վաղն անչափ կարեւոր հանդիպում է սպասվելու:
Հուսով եմ, որ Պորտուգալիան կլինի բարձրունքում: Իսպանիայի առաջնության խաղերում շատ եմ հանդես եկել Գրիզմանի դեմ: Նա այդքան էլ բարձրահասակ չէ, սակայն ուժեղ է տակտիկապես»,- ընդգծել է Պեպեն:
Հիշեցնենք, որ 33-ամյա պաշտպանը բաց էր թողել Ուելսի հավաքականի դեմ (2:0) հանդիպումը վնասվածքի պատճառով: