Բարսելոնան կազմակերպել է Մեսսիի արդարացման քարոզարշավ
SportԿատալոնական «Բարսելոնան» որոշում է կայացրել աջակցել թիմի եւ Արգենտինայի ազգային հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսիին,- տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:
Արգենտինացին մեղավոր է ճանաչվել Իսպանիայում 4,1 մլն եվրո հարկ չվճարելու համար: Վերջինիս դատապարտել են 21 ամսվա ազատազրկման:
««Բարսելոնան» աջակցում է Լիոնել Մեսսիին եւ նրա հորը, որոնց դատապարտել են 21 ամսվա ազատազրկման:
«Բարսելոնայի» երկրպագուները կարող են սոցիալական ցանցերում օգտագործել #WeAreAllLeoMessi հեշթեգը՝ երկու բաց ափերով լուսանկարների հետ»,- գրված է «կապտանռնագույնների» հայտարարությունում:
