Yerevan, 16.June.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Վազգեն Խաչիկյանին «փուռը տվեցին». շոուն մոտենում է իր ավարտին

Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Վազգեն Խաչիկյանի եւ սոցիալական ծառայության 12 աշխատակիցների գործով մեղադրողը միջնորդեց 13 տարվա ազատազրկման դատապարտել ՀՀ աշխատանքի եւ սոցիալական ապահովության նախարարության Սոցիալական պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանին: Հիշեցնենք, որ կենսաթոշակների նշանակման եւ վճարման գործընթացում հայտնաբերված չարաշահումների դեպքերի առթիվ Հայաստանի ոստիկանության քննչական գլխավոր վարչությունում քննվող գործի շրջանակներում 2012 թվականի սեպտեմբերին Խաչիկյանը ձերբակալվեց: Նրան մեղադրանք առաջադրվեց ՀՀ Քրեական օրենսգրքի մի քանի հոդվածների հատկանիշներով։ Դրանք են` 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերը` «յուրացնելը կամ վատնելը առանձնապես խոշոր չափերով, կազմակերպված խմբի կողմից», 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետը` «խարդախություն, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով», ինչպես նաեւ 314-րդ հոդվածը` «պաշտոնեական կեղծիքը»: Պաշտոնական վարկածը, իհարկե, շողշողուն է և ամբողջովին տեղավորվում է շոուի տրամաբանության մեջ: Առանձնապես խոշոր չափերի յուրացումների մեջ մեղադրվող մարդը ամիսներ շարունակ մնում է ազատության մեջ, այդ ընթացքում որևէ աղաղակող նորություն քրեական գործի մեջ չի հայտնվում, բայց մի գեղեցիկ օր անսպասելիորեն Վազգենին ձերբակալում են: Եթե խնդիրը իսկապես չարաշահումներն են՝ ինչու՞ Վազգենը չձերբակալվեց 2010 թ. դեկտեմբերին, երբ չարաշահումների փաստը բացահայտված էր: Այսինքն շուրջ երկու տարի մարդուն հնարավորություն տվեցին վայելելու՞ գողացված միլիոնները: Բանն այն է, որ ձերբակալությունը կարծեցյալ չարաշահումների հետ կապ չունի և ունի երկու պրիմիտիվ դրդապատճառ. 1. Կառավարությունում Սերժ Սարգսյանի վարած հայտնի խորհրդակցությունից հետո, երբ նա պահանջեց իբր անհապաղ պատժել պետական բյուջեի վատնողներին, պետք է մեղավորների հիթ-շքերթ սկսվեր, իսկ Վազգեն Խաչիկյանի գծով այդ անելը շատ հեշտ էր՝ պատրաստի թղթապանակը փոշոտվում էր համապատասխան ատյաններում, 2. Մարտիմեկյան հայտնի իրադարձություններից հետո հասարակության վերաբերմունքը իշխանությունների նկատմամբ աղետալի էր, իսկ կենսաթոշակային համակարգում ընդգրկված քաղաքացիները ամենախոցելի սոցիալական շերտն են կազմում, հետևաբար առավել դժգոհ են իշխանություններից, և Խաչիկյանի ձերբակալությունը նրանց կարող էր սոցիալական արդարության վերականգնման փորձ թվալ: Չցանկանալով կասկածի տակ առնել քննչական մարմինների պրոֆեսիոնալիզմը՝ մի փոքր էքսկուրս կատարեմ դեպի ոչ հեռավոր անցյալը: Վազգեն Խաչիկյանին շատ վաղուց եմ ճանաչում, քաղաքական դաշտում նրան գիտեմ դեռ այն տարիներից, երբ նա ԱԺ պատգամավոր էր: Համեստ, զուսպ կենցաղով տղա էր, շրջում էր հիմնականում ոտքով, անձնական փոխադրամիջոց չուներ: Երբ նշանակվեց սոցապ հիմնադրամի նախագահ՝ Երևանում բնակվում էր վարձով, օգտվում էր ծառայողական ավտոմեքենայից, կրկին անձնական մեքենա չուներ: Երբեք իրեն շռայլություններ թույլ չէր տալիս: Միգուցե ես մասամբ սխալվում եմ, սակայն նմանատիպ հսկայական հարստություններ գրպանած մարդու կենցաղը պետք է որ ակնհայտորեն ցոփ ու շվայտ լիներ: Հետևաբար իմ համոզմունքը, որ Վազգեն Խաչիկյանի ձերբակալությունը ունի շոուի երանգ, զուրկ չէ հիմնավոր լինելուց... Եվ ահա, երեկ շոուն հասավ իր տրամաբանական ավարտին: Ինչպես բոլոր դեպքերում, երբ հեղափոխությունը խժռում է իր զավակներին, համակարգը հոշոտեց իր հերթական զավակին: Անշուշտ, Վազգեն Խաչիկյանը այս համակարգի մասն էր, ապրում էր այդ նույն տրամաբանության մեջ, սակայն զոհաբերվեց, որովհետև կլանային տնտեսության մաս չէր, շրջանից եկած անթև-անթիկունք տղա էր, ով կարողացել էր որոշակի բարձունքի հասնել իր կարիերայում: Սա թերևս դաս է համակարգին անմնացորդ ծառայողներին, որ անհրաժեշտության դեպքում բոլորը կարող են դառնալ սովորական թնդանոթի միս... Եվ վստահ եղեք՝ վերից վար բոլորը գիտեն, որ Վազգենը այս շղթայի մի փոքր օղակն է միայն և այդ հսկայական շորթումները բյուջեից առավել խոշոր հասցեատերեր ունեն, բայց քավության նոխազ դառնում է համեմատաբար թույլն ու անթիկունքը... Հիմա հավանաբար այդ միլիոնների իրական որոճացողները քչփորում են ատամները և քմծիծաղ տալիս: Կյանքը դմակ է, մարդը դանակ, իսկ քավության նոխազներ՝ որքան ուզես... Եվ, որպես կանոն, բոլոր չարաշահումների իրական հասցեատերերը աշխարհը տեսնում են իրենց ջիպերի պատուհաններից, իսկ այդ շղթայի թույլ օղակները՝ վանդակաճաղերի հետևից... Վարուժան Բաբաջանյան
Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” Campaign