Երևանի Կոմիտասի անվան այգու պանթեոնում 14 երիտասարդներ համալրեցին ՀՅԴ շարքերը
PoliticsԵրևանի Կոմիտասի անվան այգու պանթեոնում հուլիսի 10-ին ավելի մարդաշատ էր, քան սովորաբար. 14 երիտասարդներ ՀՅԴ դրոշի, կանոնագրի, զինանշանի և զենքի ներքո երդվեցին չխնայել կյանքը հանուն հայրենիքի՝ համալրելով ՀՅԴ շարքերը։ Նորեկ ընկերների կնքահայր, ՀՅԴԳերագույն մարմնի ներկայացուցիչ ԱղվանՎարդանյանն իր խոսքում նշեց, որ համալրելով ՀՅԴ ընտանիքի շարքերը, նրանք նախ և առաջ ստանձնում են հսկայական պատասխանատվություն և պարտականություններ։ «Դաշնակցությունըուղղակի մի կուսակցություն չէ, այն համահայկականվերկուսակցական կազմակերպություն է», -ասաց Վարդանյանը՝ հորդորելով նոր ընկերներին լինել լավագույնն իրենց դաշտում։
Երդման արարողությունն սկսելուց առաջ, ՀՅԴ ԳՄ անդամը տվեց ավանդական հարցը. «Եթեկան մարդիկ, որ զգում են՝ դեռ պատրաստչեն երդում տալուն, նույնիսկ այս պահին կարող են ետ կանգնել իրենց որոշումից»։ Չտալով պատասխան՝ բոլոր 14 երիտասարդները մոտեցան դրոշին և զենքին և տվեցին երդումը՝ համալրելով ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության շարքերը։
Արարողության ավարտին պես նոր և հին ընկերները միասին մեկնեցին Բյուրական` մասնակցելու 6-օրյա բանակմանը։