Ասադ. Եվրոպան տառապում է արեւմտյան որոշ առաջնորդների սխալ քաղաքականության պատճառով
International newsԴեպի Եվրոպա փախստականների հոսքը արեւմտյան որոշ գործիչների սխալ քաղաքականության արդյունք է, որոնք աջակցում էին Սիրիայում գործող ահաբեկչական խմբավորումներին: Սիրիական պետական ՍԱՆԱ գործակալության փոխանցմամբ, այս մասին Դամասկոսում Եվրախորհրդարանի պատվիրակության հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը:
«Այն, ինչ տեղի է ունենում Սիրիայում եւ տարածաշրջանում, բնականաբար, ազդում է Եվրոպայի վրա: Խնդիրները, որոնց բախվել է Եվրոպան՝ ահաբեկչությունից մինչեւ փախստականների հոսք, արեւմտյան որոշ առաջնորդների սխալ քաղաքականության արդյունքն են»,- ասել է Ասադը:
Սիրիայի նախագահը կարեւորել է Եվրախորհրդարանի դերն արեւմտյան կառավարությունների սխալ քաղաքականության շտկման գործում, որոնք ահաբեկչությանը թույլ տվեցին ծաղկել, ինչը խորացրեց Սիրիայի քաղաքացիների կյանքի դժվարությունները, բազմաթիվ սիրիացիների ստիպեց հեռանալ հայրենիքից:
ԵԽ պատվիրակության անդամներն իրենց հերթին նշել են, որ տեսնելով, թե ինչպես է սիրիացի ժողովուրդը տառապում ահաբեկիչների հանցագործություններից, պատվիրակությանը կխթանեն գործողություններ ձեռնարկել՝ եվրոպական կառավարությունների քաղաքականությունը շտկելու եւ Սիրիայի դեմ սահմանված պատժամիջոցները չեղարկելու հարցում ճնշում գործադրելու համար: