Ժամանակակից աշխարհի խնդիրները` ուշագրավ նկարազարդումների տեսքով (լուսանկարներ)
LifestyleՊատերազմներ, միգրացիա, սով, ահաբեկչություն. սրանք ժամանակակից աշխարհի գլխավոր խնդիրներն են, որոնց իր աշխատանքներում անդրադառնում է տաղանդավոր նկարիչ Գունդուզ Ագաևը:
Ինչպես նշում է boredpanda.com կայքը, իր նկարազարդումներում հեղինակը գույների ու պատկերների միջոցով ցույց է տալիս աշխարհում տիրող ճգնաժամն ու քաոսային վիճակը:
Ուսումնասիրելով նրա աշխատանքները` ակնհայտ է դառնում, որ մինչ աշխարհն անասելի արագությամբ զարգանում է, մարդկության խնդիրները շարունակում են չլուծված մնալ:










