«Ոսկե ծիրան» միջազգային 13-րդ կինոփառատոնի բացումը. կարմիր գորգի արարողություն (լուսանկարներ)
LifestyleTert.am-ը գրում է.
Երևանում տեղի ունեցավ «Ոսկե ծիրան» միջազգային 13-րդ կինոփառատոնի բացման` կարմիր գորգի հանդիսավոր արարողությունը։
Կարմիր գորգի արարողությունից հետո կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանը «Մոսկվա» կինոթատրոնի բեմից «Ոսկե ծիրան» միջազգային 13-րդ կինոփառատոնը համարեց բացված: Վերջինս ողջունեց ներկաներին և հրավիրեց դիտելու Համո Բեկնազարյանի «Զարե» ֆիլմը:
Այսպիսով տրվեց «Ոսկե ծիրան» միջազգային 13-րդ կինոփառատոնի մեկնարկը: Հիշեցնենք, որ միջազգային 13-րդ կինոփառատոնն այս տարի կանցկացվի հուլիսի 10-ից 17-ը, որի շրջանակներում առաջին անգամ կներկայացվեն դանիական ու բասկական ֆիլմեր, կներկայացվի «Հայկական կինո. արդի ժամանակներ» ծրագիրը՝ նվիրված անկախության տարիներին ստեղծված հայ կինոարվեստին:
Շարունակությունը` այստեղ: