Եվրո-2016. Ռոնալդուն չկարողացավ շարունակել եզրափակիչ խաղը
SportՊորտուգալիայի հավաքականի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն չկարողացավ շարունակել ֆրանսիացիների դեմ Եվրո-2016-ի եզրափակիչ խաղը:
Փարիզի «Ստադ դե Ֆրանս» ստադիոնում ընթաղող հանդիպման 9-րդ րոպեին Մադրիդի «Ռեալի» հարձակվողը վնասվածք ստացավ Դիմիտրի Պայետի հետ բախման պատճառով: Ռոնալդուն վերադարձավ խաղադաշտ եւ խաղում էր ցավերով, սակայն քիչ անց դարձյալ ստիպված էր լքել խաղադաշտը՝ չկարողանալով զսպել արցունքները: 25-րդ րոպեին նրան փոխարինեց պորտուգալական «Պորտուի» կիսապաշտպան Ռիկարդո Կուարեժման:
Ընթանում է առաջին խաղակեը: Հաշիվը չի բացվել: