Yerevan, 12.February.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


«Եվրո 2016». Պորտուգալիայի հավաքականը պատմության մեջ առաջին անգամ դարձավ Եվրոպայի չեմպիոն

Sport

«Եվրո 2016»-ում ավարտվեց եզրափակիչ Պորտուգալիա-Ֆրանսիա հանդիպումը:«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ մրցավեճն ավարտվել է լրացուցիչ ժամանակում Պորտուգալիայի հավաքականի չեմպիոն ական հաղթանակով `1-0 հաշվով:

Թիմերը խաղադաշտ են դուրս եկել հետևյալ մեկնարկային կազմերով`

Պորտուգալիա. Ռուի Պատրիսիու, Պեպե, Ժոզե Ֆոնտե, Ռաֆայել Գերեյրո, Կրիշտիանու Ռոնալդու, Ժոաո Մարիու, Վիլյամ Կարվալյու, Ռենատու Սանչեշ, Նանի, Սեդրիկ, Ադրիեն Սիլվա;

Ֆրանսիա. Ուգո Լյորիս, Պատրիս Էվրա, Անտուան Գրիզման, Դիմիտրի Պայե, Օլիվյե Ժիրու, Բլեզ Մատյուիդի, Պոլ Պոգբա, Մուսա Սիսոկո, Բակարի Սանյա, Լորան Կոսյելնի, Սամուել Ումտիտի:

Գլխավոր մրցավար` Մարկ Կլատենբուրգ:

Պորտուգալիա-Ֆրանսիա եզրափակիչ հանդիպման առաջին խաղակեսը անցավ անզիջում պայքարում: Ինչպես  սպասվում էր, Ֆրանսիան տիրեց խաղային առավելությանը և դաշտի տիրոջ իրավունքով սկսեց թելադրել իր խաղը: Այս ամենը ավելի ընդգծվեց առաջին կեսում Քրիշտինու Ռոնալդուի և Դիմիտիր Պայետի բախումից հետո, որն ավարտվեց Ռոնալդուի վնասվածքով: Պորտուգալիան զրկվեց իր առաջատարից և հետագայում նրա փոխարեն խաղը շարունակեց Ռիկարդու Կուարեժման: Հանդիպման առաջին վտանգավոր գրոհը կազմակերպեց Ֆրանսիան: 10-րդ րոպեին Անտուան Գրիզմանի գլխի հարվածից հետո հիանալի ցատկով գնդակը անկյունային հանեց Ռուի Պատրիսիուն: Անկյունայինի խաղարկումից հետո Օլիվյե Ժիրուն բարձր ցատկով հարված կատարեց դեպի դարպասը, սակայն այս անգամ էլ դարպասապահը տեղում էր: Խաղադաշտում կրքերը մի փոքր հանգստացան մինչև 22-րդ րոպեն: Մուսա Սիսոկոն խախտեց հարաբերական անդորրը: 22-րդ րոպեին ֆրանսիացու հեռահար հարվածից հետո Ռուի Պատրիսիուն կրկին տեղում էր և չեզոքացրեց վտանգը: Առաջին կեսում Սիսոկոն ստեղծեց ևս մեկ հնարավորություն: Կասեցնելով գնդակը տուգանային հարապարակում, Սիսոկոն հուժկու հարվածի դիմեց, սակայն Պատրիսիուն փակեց գնդակի ճանապարհը : Առաջին խաղակեսը ավարտվեց գոլոզուրկ ոչ-ոքիով և թիմերը անելիքը թողեցին 2-րդ կեսի համար:

2-րդ խաղակեսում կրկին ավելի վտանգավոր էին գրոհում ֆրանսիացիները: 2-րդ կեսի առաջին 20 րոպեները անցան երկու մրցակիցների զգուշավոր գրոհներով: Միայն 66-րդ րոպեին Ֆրանսիան ստացավ իր հերթական հնարավորությունը: Կինգսլի Կոմանի փոխանցումից հետո, Անտուան Գրիզմանի նպաստավոր դիրքից կատարած հիանալի հարվածը շեղ ընթացավ: Ֆրանսիան շարուանկեց գրոհել և 75-րդ րոպեին Օլիվյե Ժիրուն կրակի տակ առավ Ռուի Պատրիսիուի դարպասը: Դարպասապահը հիանալի ռեակցիա դրսևոիեց և հեռացրեց գնդակը: Պորտուգալիան առաջին վտանգավոր գրոհը կազմակերպեց միայն 80-րդ րոպեին: Նանիի փոխանցում-հարվածից հետո Ուգո Լյորիսը մեծ դժվարությամբ հեռացրեց գնդակը, որից հետո Կուարեժման դիմեց շրջադարց հարվածի։ Լյորիսը կրկին անգերազանցելի էր: Պորտուգալիան պատասխանեց 84-րդ րոպեին: Մուսա Սիսոկոյի թնդանոթային հարվածից հետ Պատրիսիուն անձնուրաց ցատկով հեռացրեց գնդակը: Ֆրանսիան ավելացրած ժամանակում ստացավ ֆանտաստիկ հնարավորություն դարպասը գրավելու, սակայն Անդրե-Պիեռ Ժինյակի հարվածից հետո գնդակը դիպավ դարպասաձողին: Ֆրանսիան կարող էր պոկել հաղթանակը հիմնական ժամանակում, բայց դա այդպես չեղավ և խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ:

Լրացուցիչ ժամանակի 1-ին կեսի առաջին վտանգավոր գրոհը կազմակերպեց Պորտուգալիան: 104-րդ րոպեին անկյունայինի խաղարկումից հետո Էդերի հարվածից հետո Լյորիսը հեռացրեց գնդակը: 2-րդ կեսում Պորտուգալիան կրկին ավելի մոտ էր դարպասի գրավմանը: 107-րդ րոպեին Ռաֆայել Գերեյրոյի տուգանային հարվածից  հետո գնդակը դիպավ հորիզոնական դարպասաձողին: Պորտուգալական հրաշքը տեղի ունեցավ 109-րդ րոպեին: Փոխարինման դուրս եկած էդերը հեռահար հարվածով գրավեց դարպասը և առաջ մղեց իր թիմին `1-0: Պորտուգալիան առանց Ռոնալդուի կարողացավ պահպանել հաղթական հաշիվը: Պորտուգալիան դարձավ «Եվրո 2016»-ի հաղթող: Քրիշտիանու Ռոնալդուն, ի վերջո, կարողացավ հավաքականի մակարդակով էլ հասնել չեմպիոնական տիտղոսի: Պորտուգալական հրաշքը մեկընդմիշտ վերածվեց իրականության: «Եվրո 2016»-ը ավարտված է:

 Արմեն Մանուկյան

Ucom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGOIDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark