Թուրքիայի հարավ-արևելքում 17-ամյա տղան 3 ոստիկանի է սպանել
International newsԹուրքիայի հարավ-արևելքում գտնվող Շանլըուրֆա քաղաքի ավտոբուսի կանգառում 17-ամյա տղան սպանել է ոստիկանության երեք աշխատակցի, վիրավորել ևս երեք հոգու: Այդ մասին հայտնում է Anadolu գոծակալությունը:
Տեղի իշխանությունները հայտնել են, որ դեպքն ահաբեկչության հետ կապ չունի:
Քաղաքապետ Գունգոր Ազիմ Թունան լրագրողներին հայտնել է, որ կրակողը 17-ամյա տղա է եղել՝ հոգեբանական խնդիրներով: Միջադեպի ժամանակ նա իր ընտանիքի հետ է եղել և իր մոտ է ունեցել իր հորը պատկանող զենքը:
Երիտասարդը կրակ է բացել երեք ոստիկանների վրա, երբ նրանք կանգառում գտնվող մարդկանցից ինքնությունը հաստատող թղթեր են պահանջել: Նա այնուհետև փախուստի է դիմել և կրակ է բացել ոստիկանների մեկ այլ խմբի վրա:
Ինչպես հայտնում է Daily Sabah-ը, տղան ինքնասպանություն է գործել՝ հասկանալով, որ նա շրջապատված է ոստիկանների կողմից: