Ռոնալդուն չի խաղա Եվրոպայի Սուպերգավաթի խաղարկությունում
SportՊորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն բժիշկների նախնական եզրահանգմամբ չի մարզվի մոտ մեկ ամիս:
Իսպանական «Marca»-ի համաձայն՝ 31-ամյա ֆուտբոլիստը ձգել է ձախ ծնկի կապանները:
Այսպիսով, Ռոնալդուն «Ռեալի» կազմում չի կարողանա մասնակցել ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի՝ «Սեւիլիայի» հետ հանդիպմանը, որը կկայանա օգոստոսի 9-ին Նորվեգիայում:
«Ոսկե գնդակի» եռակի դափնեկիրը Եվրոյի եզրափակիչում Դիմիտրի Պայետի հետ բախման ժամանակ վնասել էր ծունկը, ինչի պատճառով չէր կարողացել շարունակել խաղն ու փոխարինվել էր 25-րդ րոպեին: