Նովակ Ջոկովիչը գլխավորում է Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի նոր աղյուսակը
SportՊրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիան հրապարակել է վարկանիշային նոր աղյուսակը: Առաջին հորիզոնականը 15 040 միավորով շարունակում է զբաղեցնել Նովակ Ջոկովիչը: Սերբ թենիսիստին հաջորդում է Էնդի Մարեյը, որն ունի 10195 միավոր: Լավագույն եռյակը եզրափակում է Ռոջեր Ֆեդերերը, որը «Ուիմբլդոն»-ում պայքարը թողեց կի սաեզրափակիչից հետո: «Արմենպրես»-ը, ներկայացնում է թարմացված վարկանիշային աղյուսակը:
1 Նովակ Ջոկովիչ- 15 040 ,
2 . Էնդի Մարեյ- 10 195
3. Ռոջեր Ֆեդերեր- 5 945,
4. Ռաֆայել Նադալ- 5 290
5. Ստեն Վավրինկա - 4 720,
6. Կեի Նիշիկորի- 4 290 ,
7. Միլոշ Ռաոնիչ- 4 285 ,
8 .Թոմաշ Բերդիխ- 3 490 ,
9 . Դոմինիկ Տիմ - 3 175 ,
10. Ժո Վիլֆրեդ Ցոնգա - 2 995 :