Հրանտ Մելքումյանն ընթանում է Նայդորֆի հուշամրցաշարի առաջատարների թվում
SportՄիգել Նայդորֆի հուշամրցաշարում կայացել են մրցաշարի մեկնարկային տուրերի հանդիպումները: Մրցաշարում հանդես եկող գրոսմայստեր Հրանտ Մելքումյանն իր բոլոր հանդիպումներն ավարտել է հաղթանակով և Գժեգոժ Գայեվսկու, Մատեուշ Բարթելի և Աբիջետ Գուպտայի հետ միասին կիսում 1-4-րդ հորիզոնականները:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի լրատվական բաժինը:
Հերթական 4-րդ տուրում Մելքումյանը կմրցի Գուպտայի, իսկ Գայեվսկին` Բարթելի դեմ: