ԵԱՀԿ ՄԽ համանախագահները մտադիր են տարածաշրջան այցելել
PoliticsԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մտադիր են կրկին ղարաբաղյան հակամարտության տարածաշրջան այցելել, ներկայում կողմերը քննարկում են ժամկետների հարցը:
Այս մասին ՌԻԱ Նովոստիինհաղորդել է ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը:
Նրա խոսքով, հուլիսի 11-ին Վիեննայում Մինսկի խմբի բոլոր անդամների ծրագրված նիստ է անցկացվել՝ ռուսաստանցի, ամերիկացի եւ ֆրանսիացի դեսպանների, ինչպես նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի մասնակցությամբ:
«Ընդհանուր առմամբ, հանդիպումը նվիրված էր միջնորդական վերջին ջանքերի գնահատմանը, որոնք ձեռնարկվել են համանախագահ երկրների կողմից, ինչպես նաեւ Սանկտ Պետերբուրգի հանդիպումների արդյունքներին: Իմ գործընկեր համանախագահները պատմեցին, թե ինչ զրույցներ են ունեցել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն ու ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին: Մենք նաեւ խոսեցինք հետագա միջնորդական աշխատանքի մասին»,- նշել է դիվանագետը: