Yerevan, 24.June.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Չեմպիոնների լիգա. « Դինամո» (Թբիլիսի)-«Ալաշկերտ»

Sport

Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության չեմպիոն  Երևանի «Ալաշկերտ»-ը շարունակում է պայքարը Չեմպիոնների լիգայի խաղարկության որակավորման մրցաշարում: Հաջող հաղթահարելով 1-ին փուլի արգելքը՝ երևանյան ակումբը 2-րդ խաղում  ուժերն է չափելու Վրաստանի ամենատիտղոսակիր ակումբի` Թբիլիսիի «Դինամո»-ի հետ:«Արմենպրես»-ը ներկայացնում է նախախաղային անդրադարձ «Ալաշկերտ»-«Դինամո» մրցավեճին:

«Ալաշկերտ»:  Երևանի «Ալաշկերտ»-ն իր գոյության կարճատև  (5 տարի) ընթացքում կարողացավ արագորեն կարգավորել ակումբային գործերը և 2016 թվականին դարձավ Հայաստանի բարձրագույն խմբի  առաջնության հաղթող: Եվրագավաթներում հայկական ակումբն իր ճանապարհն սկսել է դեռևս 2014-2015 մրցաշրջանի ավարտից հետո: «Ալաշկերտ»-ն իր մասնակցությունն ունեցավ «Եվրոպա լիգա»-ի խաղարկությանը: Որակավորման առաջին փուլում մրցակից ստանալով ամենազորեղ մրցակիցներից մեկի՝ երևանյան ակումբը չվախեցավ մրցակցից և 2 խաղի արդյունքում կարողացավ դուրս գալ որակավորման մրցաշարի երկրորդ փուլ: Այստեղ մրցակիցը ֆինանսական լուրջ հնարավորություններով օժտված ղազախական «Կայրաթ»-ն էր, որի արգելքը հաղթահարել մեր ակումբը չկարողացավ:

Չեմպիոնների լիգայի խաղարկությունում «Ալաշկերտ»-ն իր նորամուտը նշում է այս մրցաշրջանում: Առաջին փուլում երևանյան ակումբի մրցակիցը Անդորրան ներկայացնող «Սանտա Կոլոմա»-ն էր: Առաջին հայացքից թվում էր, թե այս ակումբը ոչ մի դժվարություն չէր կարող ներկայացնել «Ալաշկերտ»-ի համար, սակայն խաղադաշտում ամեն ինչ այլ էր: Նախ՝ թիմերը առաջին հանդիպումն անցկացրեցին Անդորրայում: Ամբողջ խաղի ընթացքում դաշտի տերերը գցեցին խաղի տեմպը և «Ալաշկերտ»-ին զրկեցին արագ խաղ ցուցադրելու հնարավորությունից: Երևանյան ակումբը ունենալով առավելություն՝ այդպես էլ չկարողացավ հասնել հաջողության և խաղն ավարտվեց 0-0 հաշվով:

Պատասխան խաղում «Ալաշկերտ»-ը, գրագետ խաղալով, կարողացավ խոշոր հաշվով հաղթել մրցակցին: Գոլերի հեղինակ դարձան  Վահագն Մինասյանը, Նորայր Գյոզալյանը և Արթուր Եդիգարյանը: Այս հաղթանակով ակումբն անցավ հաջորդ փուլ, որտեղ մրցակիցը բազմափորձ Թբիլիսի «Դինամո»-ն է: Ալաշկերտի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը բարձր է գնահատել վրացական ակումբի ցուցադրած խաղը, բայց նաև հույս է հայտնել, որ հանդիպման ելքը կվճռվի 2 խաղի արդյունքում, և հաջողությունը կլինի հայկական ակումբի կողմը: Հայաստանի չեմպիոնի կազմում այս խաղին չեն կարողանա մասնակց ել Միհրան Մանասյանը, Արարատ Առաքելյանը, Արսեն Բալաբեկյանը,Դմիտրի Հովբոշան:

«Դինամո Թբիլիսի»:  Վրացական ակումբը ֆուտբոլային հարուստ պատմություն ունի: Թիմը հիմնվել է դեռևս 1925 թվականին: Խորհրդային Միության գոյության տարիներին Վրաստանը ներկայացնող այս ակումբն իրեն լավագույն կողմերով է ցուցադրել նաև եվրոպական մրցասպարեզում: 1981 թվականին Թբիլիսիի «Դինամո»-ն կարողացել է դառնալ գավաթակիրների գավաթի հաղթող: Խորհրդային Միության փլուզումից հետո,ակումբը պաշտպանել է իր լավագույն ավանդույթները և դարձել նորանկախ Վրաստանի ֆուտբոլային դրոշակակիրը: Թիմում մեծ ներդրումներ են կատարվում և ուշադրության կ ենտրոնում է գտնվում մանկապատանեկան ֆուտբոլի զարգացումը:

Վրաստանի ավարտված առաջնությունում Թբիլիսի «Դինամո»-ն կարողացել է վստահորեն հասնել չեմպիոնական տիտղոսի:  2-րդ հորիզոնականում գտնվող «Սամտրեդիա» ակումբին մայրաքաղաքային թիմը գերազանցել է ամբողջ 13 միավորով: Թիմը մշտապես մասնակցում է եվրոպական ամենահեղինակավոր մրցաշարերի որակավորման և խմբային փուլերին: 2014-2015 մրցաշրջանից հետո «Դինամո»-ն մասնակցեց չեմպիոնների լիգայի խաղարկության որակավորման մրցաշարի  2-րդ փուլին, որտեղ ճանապարհը զիջեց Ղազախստանը ներկայացնող «Ակտոբե»-ին:

«Դինամո»-ն այս մրցաշրջանում ևս  «Չեմպիոնների լիգայում պայքարն սկսում է որակավորման մրցաշարի 2-րդ փուլից: Թիմի բոլոր առաջատար ֆուտբոլիստները պատրաստ են այս հանդիպմանը: Վրաստանի առաջնության լավագույն ռմբարկուն՝ Գորգի Կվիլիտայան հանդես է գալիս հենց «Դինամո»-ում: Թիմի ավագը Վրաստանի հավաքականի բազմափորձ ֆուտբոլիստ Ալեքսանդր Ամիսուլաշվիլին է: «Ալաշկերտ»-ի դեմ խաղից առաջ «Դինամո»-ն մի քանի ընկերական հանդիպումներ է անցկացրել: Թիմի գլխավոր մարզիչը հույս է հայտնել,որ իրենց կհաջողվի հաղթահարել հայկական ակումբի արգելքը:

Թբիլիսի «Դինամո»-ի և Երևանի «Ալաշկերտ»-ի 1-ին հանդիպումը տեղի է ունենալու հուլիսի 12-ին Բորիս Պայչաձեի անվան մարզադաշտում  և սկսվելու է Երևանի ժամանակով 21:00-ին:

Արմեն Մանուկյան

Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holder