Եվրախորհրդարանը, հնարավոր է, սեպտեմբերին քվեարկի Վրաստանի համար վիզային ռեժիմը հանելու օգտին
International newsԵվրախորհրդարանը, հնարավոր է, քվեարկի Եվրամիության երկրներ Վրաստանի քաղաքացիների կարճաժամկետ այցերի համար վիզան հանելու օգտին, փոխանցում է «ՌԻԱ նովոստի»–ն՝ վկայակոչելով Եվրախորհրդարանի միջազգային հարցերի կոմիտեի հանձնաժողովի Էլմար Բրոքին։
Նշվում է, որ քվեարկությունը կարող է տեղի ունենալ սեպտեմբերին։ «Ես հույս ունեմ, որ դա տեղի կունենա սեպտեմբերին»,– ասել է Բրոքը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ԵՄ խորհուրդը ՆԳՆ ղեկավարների հետ հանդիպմանը չի կարողացել որոշում կայացնել Ուկրաինայի, Թուրքիայի, Վրաստանի եւ Կոսովոյի համար վիզայի ռեժիմի ազատականացման վերաբերյալ։