Իտալիայում երկու մարդատար գնացք բախվել են իրար
International newsԻտալիայի հարավում երկու մարդատար գնացքների բախման հետևանքով զոհվել է առնվազն 10 մարդ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նման տվյալներ է հաղորդել իտալական RAI News 24 հեռուստաընկերությունը:
Բախումը տեղի է ունեցել Կորատո և Անդրիյա բնակավայրերի միջև: Գնացքներից մեկի երեք վագոններն ամբողջությամբ ավերված են: Դեպքի վայրում աշխատում են փրկարարներն ու բժիշկները: