Ֆրանսիայի հավաքականի պաշտպանը կտեղափոխվի «Բարսելոնա»
SportՖրանսիայի հավաքականի պաշտպան Լուկա Դինը կարիերան կշարունակի «Բարսելոնայում», հաղորդում է mundodeportivo-ն:
22-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքը պատկանում է ֆրանսիական «Պարի Սեն Ժերմենին»: Անցած մրցաշրջանում Դինը վարձավճարով անցկացրել է իտալական «Ռոմայում» եւ Իտալիայի առաջնության 33 խաղում խփել է 3 գոլ:
«Բարսելոնայում» ձախ պաշտպանը հիմնական կազմում տեղի համար կմրցակցի Ժորդի Ալբայի հետ:
Ֆրանսիայի հավաքականի կազմում Եվրո-2016-ին մասնակցած Դինը բոլոր հանդիպումներում մնաց պահեստայինների նստարանին: