Իգուաինը հրաժարվել է դառնալ աշխարհի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը
SportԻտալական «Նապոլիի» հարձակվող Գոնսալո Իգուաինը մտադիր չէ տեղափոխվել Չինաստան, հաղորդում է Marca-ն:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ չինական «Հեբեյ Չայնա Ֆորչունը» 50 միլիոն եվրոյի պայմանագիր է առաջարկել Արգենտինայի հավաքականի 28-ամյա ֆուտբոլիստին: Իգուաինը հրաժարվել է, քանի որ ցանկանում է խաղալ Եվրոպայի առաջատար առաջնություններում: Չինաստան տեղափոխվելու դեպքում արգենտինացին կդառնար աշխարհի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը:
Իգուաինի ծառայություններով լրջորեն հետաքրքրված է Լոնդոնի «Արսենալը»: