Գերմանացի զբոսաշրջիկների թիվը Թուրքիայում պակասել է
International newsԹուրքիայում ահաբեկչությունների մշտական վտանգի առկայությամբ պայմանավորված ամառային հանգստի այս շրջանում գերմանացիների մեծամասնությունը թուրքական հանգստավայրերի փոխարեն նախընտրում է մեկնել Իսպանիա: Ինչպես հաղորդում է գերմանական Deutsche Welle պարբերականը:
Լրատվամիջոցը նշում է, որ վերջին շրջանում դեպի Թուրքիա ուղևորվել ցանկացող զբոսաշրջիկների թվի նվազման պատճառ է դարձել հունիսի 28-ին Ստամբուլի օդանավակայանում իրականացված ահաբեկչությունը:
Ստամբուլի Աթաթուրքի օդանավակայանումհունիսի 28-ի երեկոյան ահաբեկիչները նախկրակ են բացել օդանավակայանում գտնվողանձանց վրա, ապա երեք մահապարտներըպայթեցրել են իրենց: Ահաբեկչությանհետևանքով զոհերի թիվը 45-ն է, 239 մարդ վիրավորվել է: Նրանցից 52-ը շարունակում են բուժում ստանալ հիվանդանոց, ընդորում 20-ը հատուկ հսկողության տակ են: Կատարված ահաբեկչության պատասխանատվո ւթյունը ստանձնել էր «Իսլամականպետություն» խմբավորումը: