Բորիս Ջոնսոնը Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար է նշանակվել
International newsԼոնդոնի նախկին քաղաքապետ Բորիս Ջոնսոնը Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար է նշանակվել:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ֆինանսների նախարարի պաշտոնում նշանակվել է ԱԳ նախկին նախարար Ֆիլիպ Հեմոնդը:
Հիշեցնենք, որ ՆԳ նախկին նախարար, Պահպանողական կուսակցության ղեկավար ընտրված Թերեզա Մեյը պաշտոնապես նշանակվել է վարչապետի պաշտոնում եւ սկսել նախարարների կաբինետ ձեւավորել: