Մեծ Բրիտանիայում ներգաղթյալները երկրի բնակիչներից ավելի կրթված են. «Եվրոստատ»
International newsԵվրամիության վիճակագրական ծառայության տվյալները փաստում են, որ Մեծ Բրիտանիայում հաստատված ներգաղթյալներն ավելի լավ կրթություն են ստացել, քան երկրի բնակիչները:
Ինչպես նշում է euromag.ru-ն, Միացյալ Թագավորության սահմաններից դուրս ծնված, սակայն այժմ այնտեղ բնակվող ներգաղթյալների կեսից ավելին ունի բարձրագույն կրթություն: Այս ցուցանիշով երկիրը Եվրոպայի տարածքում առաջատար դիրք է զբաղեցնում:
Այնուհանդերձ, վիճակագրական ծառայության մասնագետների խոսքերով, իրականությունը ներկայում այնպիսին է, որ բարձր որակավորում ունեցող բազմաթիվ ներգաղթյալներ մեծ դժվարությամբ են կարողանում իրենց կարողություններին համապատասխան աշխատանք գտնել:
Աղբյուրը հավելում է, որ Եվրոպայի տարածքում ամենամեծ թվով անգրագետ ներգաղթյալներ ունեցող երկրներն են Ֆրանսիան ու Իսպանիան: