Yerevan, 26.July.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Սոցփաթեթի հանգստի բաղադրիչում հայտնաբերվել է 300 մլն դրամի խախտում

Society

 ՀՀ վերահսկիչ պալատը Սոցիալական  փաթեթի  հանգստի բաղադրիչի  հետ կապված հայտնաբերել է շուրջ 300 մլն դրամի տարբեր տեսակի  խախտումներ: Այդ մասին կառավարության նիստում հայտարարեց ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը:

Ուսումնասիրությունները կատարվել են ՀՀ խոշոր զբոսաշրջային համայնքներ համարվող Ծաղկաձորի, Դիլիջանի, Աղվերանի, Հանքավանի, Ջերմուկի, Արզնիի, Արտավազի ընտրանքային կարգով ընտրված հյուրանոցներում: Զաքարյանի տեղեկացմամբ, իրենք Ծաղկաձորում ուսումնասիրել են 21 հանգստյան տուն ու հյուրանոց և հայտնաբերել 128 մլն 681 հազար դրամի խախտում, Ջերմուկում՝ 13 հանգստյան տուն ու հյուրանոց՝ հայտնաբերել 62 մլն  437 հազար դրամի խախտումներ, Դիլիջանում՝ 7 հանգստյան տուն ու հյուրանոց, 43 մլն  490 հազար դրամի խախտում, Արզաքանում՝&nbsp ; 4      հանգստյան տուն ու հյուրանոց՝   27 մլն 146 հազար դրամի խախտում, Արզնիում՝ երեք առողջարան՝ 22  մլն  717 հազար դրամի խախտում, Արտավազում՝ երեք հանգստյան տուն ու հյուրանոց, հայտնաբերել 10 մլն 230 հազար դրամի խախտում, Հանքավանում՝ երկու հյուրանոց ու հանգստյան տուն՝ 4 մլն  314 հազար դրամի խախտում:

ՀՀ-ում և ԼՂՀ-ում սոցփաթեթի հանգստի ծառայության ապահովման համար ներառված է 69 զբոսաշրջային ընկերություն, յոթում կատարվել են ուսումնասիրություններ:

Խոսելով  խախտումների  պատճառների մասին, Իշխան Զաքարյանը նշեց. «Որոշ զբոսաշրջային օպերատորներ լիարժեք չեն կատարել հյուրանոցների հանդեպ ունեցած իրենց պայմանագրային պարտավորությունները, ՀՀ պետական բյուջեից ստացված գումարները ծախսել են այլ նպատակով, ինչի պատճառով կուտակվել են պարտքեր: Ամրագրման հավաստագրերը տրված են եղել սոցիալական փաթեթի շահառուների անունով, սակայն, հաճախ սոցիալական փաթեթից փաստացի օգտվել են շահառու չհանդիսացող քաղաքացիներ: Մի խումբ զբոսաշրջային ընկերություններ առկա են սոցիալական փաթեթի ապօրինի կանխիկաումների գործընթացում, ինչը հակասում է  ՀՀ սահմանադրությանն ու օրենքներին: Որոշ զբոսաշրջային ընկերություններ սոցփաթեթի ծառայություններ են մատուցում, սակայն, ընդգրկված չեն եղել սոցիալական փաթեթի հանգստի ապահովման մեջ, գործել են հաշվառված օպերատորների հետ կնքված ենթագործակալական պայմանագրերի հիման վրա, ինչը որևէ որոշմամբ հաշվառված չէ»,-ասաց Զաքարյանը՝ ավելացնելով, որ գումարները փոխանցվել են բանկերում բացված հաշիվներին, սակայն, մի շարք բանկերի կողմից զբո սաշրջային օպերատորներին փոխանցումներ չեն կատարվել: Միաժամանակ,  բանկերի կողմից ՎՊ աշխատակիցներին տեղեկատվություն չի տրամադրվել՝ հղում անելով Բանկային գաղտնիքի մասին դրույթին:

         Իշխան Զաքարյանը ՀՀ կառավարությանն առաջարկեց  ոլորտը կարգավորող իրավական ակտերի պահանջները  շրջանցելու, ինչպես նաև սոցիալական փաթեթի գումարների անօրինական կանխիկացումների դեպքերը բացառելու համար լրամշակել սոցիալական փաթեթի հանգստի բաղադրիչի դրույթները:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի հարցին, թե ուսումնասիրությունների արդյունքներն ինչ են լինելու, Զաքարյանը պատասխանեց, որ պետք է ամբողջական ուսումնասիրություններ կատարեն և խնդրեց, որպեսզի իրենց միանա նաև վարչապետի Վերահսկողական ծառայությունը: 

Հովիկ Աբրահամյանը հիշեցրեց, որ գործադիրի նախորդ նիստի ժամանակ 2017-2019 թթ. միջնաժամկետ ծախսային ծրագրերը քննարկելիս անդրադարձել են սոցիալական փաթեթի ֆինանսավորման հարցին և հայտարարել, որ նախարարությունների առաջարկով կասեցրել են այդ գործընթացը: Ըստ վարչապետի, հարցի շուրջ բազմաթիվ հարթակներում տեղի են ունեցել անհիմն քննարկումներ: «Այդ կասեցումը նվիրված էր հենց այս ստուգումների արդյունքներին, կան յուրացումներ, խախտումներ: Դրա համար էլ շատ ճիշտ էր կասեցնել ծրագիրը 2017-2019 թթ. միջնաժամկետ ծրագրի նախագծում, իսկ 2016 թվականի բյուջեով նախատեսված ծախսերն իրականացնում ենք, որևէ խոչընդոտ կամ կասեցում չկա: Եվ ես համոզված եմ, որ արդյունքներն ունենալուց հետո 2017 թվականի պետական բյուջեի նախագծում քննարկելիս՝ մենք սոցիալական փաթեթի այդ բաղադրիչն, անպայման, կընդգրկենք: Բայց կարևորն այն է, որ բոլոր պատկան մարմինները, ում նախորդ նիստին տրվել է հանձնարարական, ուսումնասիրեն, և այն բոլոր բացերը, ճանապարհները, որոնց միջոցով տեղի են ունենում խախտումները, փակվեն»,- ասաց ՀՀ վարչապետը՝ ավելացնելով, որ ցավ է, երբ քաղաքացիներն ուղղակի մտնում են գործարքի մեջ հանգստյան տների, առողջարաններÕ « համապատասխան աշխատողների հետ:

 

Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageUcom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBankCashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes