Արգենտինայի ազգային հավաքականի կիսապաշտպան Անխել Դի Մարիան «Մանչեսթեր Յունայթեդի»` սեպտեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել:
«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտոնական կայքի փոխանցմամբ` երկրպագուների 68 տոկոսը քվեարկել է արգենտինացի կիսապաշտպանի օգտին: Սեպտեմբեր ամսվա ընթացքում Դի Մարիան մասնակցել է 3 հանդիպման, դարձել 2գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ:«Ես երջանիկ եմ այս մրցանակի համար, սակայն պետք է նշեմ, որ ամեն ինչ արվում է թիմի հետ: Նաև շատ ուրախ եմ, որ իմ կարիերան շարունակվում է «Մանչեսթեր Յունայթեդում»: Մրցաշրջանը լավ ենք սկսել, և ես կաշխատեմ այստեղ անել հնարավորը` հաղթանակ և միավորներ վաստակելու համար»,-ակումբի պաշտոնական կայքին տված հարցազրույցում ասել է Անխել Դի Մարիան: