Ալիևը հույս ունի, որ Ֆրանսիայի ջանքերն արդյունք կտան
International newsԱդրբեջանը հույս ունի, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում Ֆրանսիայի ջանքերն արդյունք կտան: Այս մասին, ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, ասվում է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդին ուղղված Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ուղերձում: «Մենք հույս ունենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ֆրանսիայի՝ ԼՂ հարցով տարվող ջանքերն արդյունք կտան »,-Ալիևի մամուլի ծառայությունը մեջբերում է նրա ուղերձը: