Ժան–Կլոդ Յունկերը՝ Politico–ի վարկածով Եվրահանձնաժողովի ամենաազդեցիկ գործիչ
International newsPolitico թերթի եվրոպական պարբերականը հրապարակել է Եվրահանձնաժողովի անդամների սեփական քաղաքական վարկանիշը, որի համաձայն՝ Եվրահանձնակատարների կոլեգիայի անդամներից ամենաազդեցիկը ԵՄ գործադիր իշխանության բարձրագույն մարմնի նախագահ Ժան–Կլոդ Յունկերն է։
Վարկանիշը հիմնված է Եվրահանձնաժողովի անդամների եւ դրա կաբինետների ղեկավարների հետ թերթի էքսկլյուզիվ հարցազրույցների վրա։ Որոշ եվրոպացի քաղաքական գործիչներ կողմ են Յունկերի հրաժարականին՝ կարծելով, որ նա բավականաչափ չի դիմակայել, որպեսզի ԵՄ կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու հարցով հանրաքվեն դրական արդյունք ունենա եվրոպական ինտեգրացիայի համար։ Սակայն Յունկերի «հրաժարականի» դեմ են Գերմանիան, Ֆրանսիան, Բելգիան, Լյուքսեմբուրգն ու Նիդեռլանդները, հայտնում են ԵՄ–ում «ՌԻԱ նովոստի»–ի աղբյուրները։
Politico–ի վարկանիշում ԵՄ–ում քաղաքական ազդեցության տեսակետից Յունկերին հաջորդում է Եվրահանձնաժողովի նախագահի տեղակալ Ֆրանս Տիմերմանսը, էներգետիկայի հարցերով եվրահանձնակատար Մարոշ Շեֆչովիչը, էներգետիկայի եւ կլիմայի հարցերով եվրահանձնակատար Միգել Արիաս Կանյետեն, թվային էկոնոմիկայի եւ տեղեկատվական հասարակության հարցերով եվրահանձնակատար Գյունթեր Էթինգերը եւ Էկոնոմիկայի եւ ֆինանսների եվրահանձնակատար Պիեռ Մոսկովիչին։