Բաքվում խոշոր հրդեհի մեջ մեղադրվողը անսպասելիորեն մահացել է բանտում
International newsԲաքվի Խաթաինի շրջանի ինը հարկանի շենքում հրդեհի գործով մեղադրվող Նուսրաթ Մուխթարովը մահացել է Բաքվի քննչական մեկուսարանում: Այդ մասին հայտնում է «Ենի Մուսավաթ» պարբերականը: Տեղեկության համաձայն՝ Մուխթարովը մահացել է սրտի կաթվածից:
Հրդեհը տեղի էր ունեցել 2015–ի ապրիլի 10-ին ինը հարկանի շենքում, որը երեսպատել էր TNH ընկերությւոնը: Հրդեհի փաստով քրեական գործ էր հարուցվել Քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով: Հաշվի առնելով հրդեհային անվտագության կանոնները խստորեն խախտելը, ծառայողական լիազորությունները չարաշահումը, բնակիչներին մեծ չափի նյութական վնասներ հասցնելը՝ գործով որպես մեղադրյալներ 225.2 հոդվածով (հրդեհային անվտագության կանոնների խախտում) եւ 308.2 հոդվածով (ծառայողական լիազորությունների չարաշահում) քրեական օրենսգրքով պատասխանատվության ենթարկել TNH ընկերության գործունեությունը վերահսկող եւ աշխատանքների իրականացումը փաստացիորեն ղեկավարող Ֆարիդ Սադիգովին, ընկերության տնօրեն Սաուր Աշրաֆովին եւ ընկերության շինարարության հարցերով փոխտնօրեն Նուսրաթ Մուխթարովին: Նասիմինի դատարանի որոշմամբ ձերբակալվածների նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը: