Օբաման դարձել է ԱՄՆ նախագահներից առաջինը, որը գիտական ամսագրում հոդված է հրապարակել
International newsԲարաք Օբաման դարձել է ԱՄՆ պատմության առաջին նախագահը, որը պետության ղեկավարի պաշտոնում իր գործունեության մասի հաշվետվություն է ներկայացրել գիտական հոդվածի տեսքով, որը հրապարակվել է JAMA ամսագրում։ Հոդվածն ամփոփում է առողջապահության ոլորտում բարեփոխումների արդյունքները, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։
Առողջապահության համակարգի բարեփոխումները ԱՄՆ գործող նախագահի կարեւորագույն նվաճումներից մեկն են համարվում, որի իրականացմանը նա նվիրել է իր նախագահության գրեթե ամբողջ առաջին շրջանը։
Օբաման փորձել է ամրապնդել գրանցած հաջողությունները՝ պատմելով, թե ինչու է նա որոշել նման արմատական վերափոխում անցկացնել առողջապահության ոլորտում, եւ ինչպես է դա ազդել ԱՄՆ–ում մարդկանց կյանքի վրա։ Հարկ է նշել, որ այդ հոդվածը «հատուկ նամակ է» եւ չի հավակնում գիտական հոդվածի աստիճանի։ Հոդվածի եզրահանգումների անաչառությունը ստուգել է գիտնականների անկախ խումբը։
Օբաման նշում է, որ բարեփոխումների գլխավոր պատճառն այն է, որ վերջին մի քանի տասնամյակում բժշկական ծառայությունների արժեքն աճել է ավելի արագ, քան բնակչության եկամուտները, ինչի հետեւանքով յուրաքանչյուր 7-րդ ամերիկացին մնում էր առանց առողջական ապահովագրության եւ բժիշկների օգնության։