Գվարդիոլան ցանկանում է՝ Կիմիխը տեղափոխվի «Մանչեսթեր Սիթի»
Sport«Մանչեսթեր Սիթիի» նորանշանակ գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան շատ է ցանկանում «Բավարիայի» ֆուտբոլիստ Ջոշուա Կիմիխին տեսնել իր թիմում։
«Daily Mail»-ը հաղորդում է, որ անգլիական ակումբը 21-ամյա ֆուտբոլիստի համար պատրաստ է վճարել 20 միլիոն ֆունտ։ Գվարդիոլան համոզված է, որ Կիմիխը հիանալի կփոխարինի Պաբլո Սաբալետային, ով ամռանը, ամենայն հավանականությամբ, կհեռանա «Մանչեսթեր Սիթիից»։
Հավանական տեղափոխության վերաբերյալ այլ մանրամասներ հայտնի չեն։